Ուրբաթ, 2024-03-29, 6:54:52 PM
Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS

ԵՊՀ «Վարդանանք» ՌՀԴԱ, YSU "VARDANANQ"



[ Նոր հաղորդագրություններ · Մասնակիցներ · Ֆորումի կանոններ · Որոնել · RSS ]
  • Страница 2 из 3
  • «
  • 1
  • 2
  • 3
  • »
Ֆորում » Հայաստանի Հանրապետություն » Հայաստանի Հանրապետություն » Հայաստանի Հանրապետություն (Տվյալներ Հայաստանի մասին)
Հայաստանի Հանրապետություն
AniDipДата: Երեքշաբթի, 2010-05-11, 11:51:58 PM | Հաղորդագրություն # 16
Գեներալ մայոր
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 354
Մրցանակներ: 12
Համբավ: 1
Статус: Կապի մեջ չէ
Արտաշատ

Արտաշես Ա-ը Հայաստանի նոր մայրաքաղաքը հիմնել է մ.թ.ա 166թ: Այն գտնվում էր 9 բլուրների վրա, Երասխի եւ Մեծամորի միախառնման տեղում: Այդ տեղանքը Արտաշես Ա-ն ընտրել էր Հին աշխարհի հանճարեղ զորավար Հանիբալլի օգնությամբ: Արտաշատը Հայաստանի քաղաքներից առաջինն էր, որ ուներ հատակագիծ: Հռոմեացիները Արտաշատին անվանում էին "Հայկական Կարթագեն": Այն կարճ ժամանակում դարձավ Հայատանի խորոշագույն քաղաքը: Արտաշես Ա-ն նոր մայրաքաղաք էր տեղափոխել հին մայրաքաղաք Երվանդաշատի բնակչության զգալի մասին: Արտաշատի բնակչությունը գերազանցում էր 100 հազարը: Քաղաքում կառուցվել էին բազմաթիվ տաճարներ, ինչպես նաեւ առաջին հայկական թատրոնը:

Տիգրան Բ-ի օրոք Հայաստանի մայրաքաղաքը տեղափխվեց նորակառույց Տիգրանակերտ: Սակայն կարճ ժամանակ անց մայրաքաղաքը կրկին փոխադրվեց Արտաշատ:

58թ Հռոմեական կայսրության Կորբուլոն զորավարը իր լեգիոններով ներխուժեց Հայաստան: Արտաշատը գրավվեց եվ ավերվեց: Կորբուլոնը պատճառաբանելով, որ չի կարող պահել այդքան մեծ քաղաքում համապատասխան քանակությամբ կայազոր ավերեց եւ կոպտեց քաղաքը: Սակայն Արտաշատը չկործանվեց: Այն շարունակեց մնալ Հայաստանի մշակութային եւ քաղաքական կենտրոն նաեւ հետագա դարերի ընթացքում: Հետագայում այն զիջեց համահայկական պետության մայրաքաղաքի դերը Վաղարշապատին եւ Դվինին:

Աղբյուրը` www.armenian-history.com

Կցումներ: 1822248.jpg (4.4 Kb)


***Ani Dip***

Հաղորդագրությունը ձևափոխել է anigagarini - Երեքշաբթի, 2010-05-11, 11:52:50 PM
 
AniDipДата: Չորեքշաբրի, 2010-05-12, 0:00:01 AM | Հաղորդագրություն # 17
Գեներալ մայոր
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 354
Մրցանակներ: 12
Համբավ: 1
Статус: Կապի մեջ չէ
Տիգրանակերտ

Տիգրանակերտը կառուցվել է Տիգրան (Մեծ) 2-րդի օրոք` մ.թ.ա 70 ական թթ.եւ նրա անունով էլ կոչվել է: Տարբեր ժամանակներում քաղաքը տարբեր անուններ է ունեցել` Մարտիրոսուպոլիս, Մարտիրուպոլիս, Մուաֆարկին, Ֆարկին, Նփրկերտ եւ այլն: Հայաստանի հռչակավոր մայրաքաղաք Տիգրանակերտը մինչեւ Պոմպեոսի հետ կնքած հաշտությունը (65թ մ.թ.ա) գտնվում էր Հայկական կայսրության կենտրոնում: Այն նաեւ գտնվում էր առեւտրական ճանապարհների հատման խաչմերուկում:

Տիգրանակերտը բավականին արագ է զարգացել: Ընդամենը 2-3 տասնամյակների ընթացքում այն դարձել էր հին Արեւելքի մեծահռչակ քաղաքներից մեկը: Քաղաքի զարգացումն ու բարգավաճումը շարունակվել է Տիգրանի թագավորության բոլոր տարիներին: Լուկուլլոսի (69թ մ.թ.ա) եւ Պոմպեոսի (66-65թթ. մ.թ.ա) արշավանքները, այնուամենայնիվ չկանգնեցրին մայրաքաղաքի առաջընթացը:

Տիգրանակերտը հելլենիստական տիպի քաղաք էր: Նրա հիմնական բնակչության մեծագույն մասը զբաղվում է արհեստագործությամբ եւ առեւտրով:

Հին աշխարհի մյուս քաղաքների նման Տիգրանակերտի բնակչության թվի վերաբերյալ նույնպես չկան ուղղակի վկայություններ: Անուղղակի մի շարք փաստերի հիման վրա, այնուամենայնիվ, ենթադրվում է, որ քաղաքն իր ծաղկման շրջանում ունեցել է ավելի քան 100 հազար բնակիչ:

Ազգային տեսակետից Տիգրանակերտի բնակչությունը միատարր չէր: Բնակչության մեծ մասն հայեր էին: Այստեղ բնակվում էին նաեւ մեծ թվով հրեաներ, հույներ, ասորիներ, կապադովկացիներ եւ այլոք: Եկվոր բնակչության մեծ մասը պատկանում էր գերիների թվին, որոնց Տիգրան Մեծը բերել էր իր արշավանքներից հետո:


Հին հունական եւ հռոմեական պատմագիրների նկարագրությունների համաձայն, Տիգրանակերտը շրջապատված է եղել 50 կանգուն բարձրություն ունեցող պարսպով: Պարիսպների ներսում կառուվել էին պահեստներ, զինանոցներ, ձիերի համար ախոռներ: Անմատույց միջնաբերդը գտնվում էր քաղաքի ներսում, իսկ Տիգրանի կառուցած փառահեղ պալատն իր օժանդակ հարմարություններով, տեղադրված էր քաղաքից դուրս::

Տիգրան Մեծից հետո Տիգրանակերտն այլեւս բուռն զարգացում չի ունենում: Այն այլեւս մայրաքաղաք չէր: Տիգրան Մեծից հետո երկրի քաղաքական կենտրոններն էին դառնում բացառապես այն քաղաքները, որոնք գտնվում էին Այրարատյան աշխարհում: Տիգրանակերտը տնտեսապես տուժում է Հռոմի եւ Պարսկաստանի միջեւ ընթացող պատերազմների արդյունքում: Այն աստիճանաբար վերածվում է բերդաքաղաքի: II-III դարերից սկսած Տիգրանակերտը մյուս հելլենսիտական քաղաքների օրինակով դառնում է ֆեոդալական քաղաք: Սակայն Տիգրանակերտը չի կորցնում իր կարեւորթյունը եւ շարունակում է լինել վարչական կենտրոն թե´ հայերի, թե´ հռոմեացիների, թե´ պարսիկների եւ հետագայում արաբների տիապետւթյան տակ:

XII դարից սկսած աստիճանաբար կորցնելով իր նշանակությունը, այն վերածվում է մի անշուք բնակավայրի:

Աղբյուրը` www.armenian-history.com

Կցումներ: 1576608.jpg (2.8 Kb) · 9110398.jpg (5.1 Kb)


***Ani Dip***

Հաղորդագրությունը ձևափոխել է anigagarini - Չորեքշաբրի, 2010-05-12, 0:01:07 AM
 
Karenvh9680Дата: Շաբաթ, 2010-05-22, 12:10:41 PM | Հաղորդագրություն # 18
Գեներալ գնդապետ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 817
Մրցանակներ: 11
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
Վիրտուալ ճանապարհորդություն Հայսատնով մեկ...



Կարեն
 
Karenvh9680Дата: Շաբաթ, 2010-05-22, 12:12:29 PM | Հաղորդագրություն # 19
Գեներալ գնդապետ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 817
Մրցանակներ: 11
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
Մեր մայրաքաղաքը...



Կարեն
 
AniDipДата: Կիրակի, 2010-08-01, 10:22:07 PM | Հաղորդագրություն # 20
Գեներալ մայոր
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 354
Մրցանակներ: 12
Համբավ: 1
Статус: Կապի մեջ չէ
Quote (Karenvh9680)
Մի հոյակապ քարտեզ ունեմ PDF ֆոռմատով, ամբողջ Հայաստանը բոլոր մանրամասնություններով, բոլոր տեղանուններով ու ճանապարհներով, դա պարտադիր է ունենալ, ով չունի թող իր էլեկտրոնային հասցեն գրի կուղարկեմ, մոտ 8mb է, այստեղ հնարավոր չէ տեղադրել: Նույնանման ունեմ նաև Երևանի քարտեզը:

Խնդրում եմ` կուղարկես skype-ով? biggrin


***Ani Dip***
 
equivocusДата: Երկուշաբթի, 2010-08-02, 2:56:06 PM | Հաղորդագրություն # 21
Սերժանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 36
Մրցանակներ: 3
Համբավ: 0
Статус: Կապի մեջ չէ
Բնակչությունը - 2,966,802 (July 2010 est.) աղբյուրը
 
Karenvh9680Дата: Երկուշաբթի, 2010-08-02, 3:03:53 PM | Հաղորդագրություն # 22
Գեներալ գնդապետ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 817
Մրցանակներ: 11
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
Quote (equivocus)
Բնակչությունը - 2,966,802 (July 2010 est.)

Վախենամ թե սա մի փոքր չափազանցված է


Կարեն
 
equivocusДата: Երկուշաբթի, 2010-08-02, 3:06:02 PM | Հաղորդագրություն # 23
Սերժանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 36
Մրցանակներ: 3
Համբավ: 0
Статус: Կապի մեջ չէ
Quote (Karenvh9680)
Վախենամ թե սա մի փոքր չափազանցված է

Չեմ կարծում Կարեն ջան, : Անգամ ավելի ՜շատ է ներկայացված: բոլորը կփախնեն... դժվարա...
 
Karenvh9680Дата: Երեքշաբթի, 2010-08-03, 3:29:39 AM | Հաղորդագրություն # 24
Գեներալ գնդապետ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 817
Մրցանակներ: 11
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
Quote (equivocus)
Quote (Karenvh9680)
Վախենամ թե սա մի փոքր չափազանցված է

Չեմ կարծում Կարեն ջան, : Անգամ ավելի ՜շատ է ներկայացված: բոլորը կփախնեն... դժվարա...

ես ուզում եի ասել, որ հիմա ավելի քիչ են մարդիկ, այդ իմաստով շափազանցացրել են, շատ են ցույց տալի


Կարեն
 
AniDipДата: Երեքշաբթի, 2010-08-03, 2:41:00 PM | Հաղորդագրություն # 25
Գեներալ մայոր
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 354
Մրցանակներ: 12
Համբավ: 1
Статус: Կապի մեջ չէ
Quote (equivocus)
Բնակչությունը - 2,966,802 (July 2010 est.) աղբյուրը

Շնորհակալություն թարմ տվյալների համար: Տեսեք տարբերությունը arrow arrow arrow arrow arrow arrow arrow arrow arrow arrow arrow arrow

Quote (AniDip)
3210.0 հազար (2001թ.)


***Ani Dip***
 
equivocusДата: Երեքշաբթի, 2010-08-03, 4:07:55 PM | Հաղորդագրություն # 26
Սերժանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 36
Մրցանակներ: 3
Համբավ: 0
Статус: Կապի մեջ չէ
> Karen> Հա, հիմա հասկացա Կար ջան:
>Ani> Խնդրեմ Ան ջան, իսկապես մարդկանց էշի տեղ են դնում իրանց շինծու թվերով:
 
Karenvh9680Дата: Երեքշաբթի, 2010-08-03, 9:02:42 PM | Հաղորդագրություն # 27
Գեներալ գնդապետ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 817
Մրցանակներ: 11
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
Սմբ ջան, օրինակ վերջին 4 տարվա (ավարտելուց հետո) մեջ իմ կուրսեցիների մոտ 20%_ը արդեն ընդմիշտ լքել են Երկիրը: Չնայած ինչ եմ ասում, բոլորտ էլ շատ լավ գիտեք այդ ամենը wacko

Կարեն
 
AniDipДата: Շաբաթ, 2010-08-14, 11:49:17 AM | Հաղորդագրություն # 28
Գեներալ մայոր
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 354
Մրցանակներ: 12
Համբավ: 1
Статус: Կապի մեջ չէ
Մատենադարանի պատմություն


Մատենադարանը հիմնադրվել է 405 թվականին, հայերեն գրերի գյուտից հետո, Հայաստանի հնագույն մայրաքաղաքներից մեկում` Վաղարշապատում (Էջմիածին): Հայոց արքա Վռամշապուհի հովանավորությամբ, գրչության այս հնագույն կենտրոնից են իրենց լուսավորչական գործունեությունը սկսել ու ծավալել Սուրբ Սահակ Մեծ կաթողիկոսը եւ հայ գրերի ստեղծող Սուրբ Մեսրոպ Մաշտոցը: Նրանց հիմնադրած Մատենադարանը հարյուրամյակներ շարունակ Հայ Առաքելական եկեղեցու Կաթողիկոսարանում եղել է որպես Մայր Գրատուն: Այսօր Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը աշխարհի հնագոյն եւ հարուստ ձեռագրատներից է: Այստեղ հավաքված շուրջ 17.000 ձեռագիր մատյաններն ընդգրկում են հայ հին եւ միջնադարյան գիտության ու մշակոյթի գրեթե բոլոր բնագավառները` պատմություն, աշխարահագրություն, քերականություն, փիլիսոփայություն, իրավունք, բժշկություն, մաթեմատիկա, տիեզերագիտություն, տոմարագիտություն, ալքիմիա-քիմիա, թարգմանական գրականություն, գրականություն, վավերագիտություն, արուեստի պատմություն, մանրանկարչություն, երաժշտություն եւ այլն: Հայերեն մատյաններից բացի այստեղ պահվում են արաբերեն, պարսկերեն, հունարեն, ասորերեն, լատիներեն, եթովպերեն, հնդկերեն, ճապոներեն եւ այլ լեզուներով ձեռագրեր: Մշակութային ժառանգության պահպանության այս հաստատությունում կորստից փրկվել են բազմաթիվ բնագրեր, որոնք իրենց մայր լեզուով չեն պահպանվել եւ հայտնի են միայն հայերեն թարգմանությունները:
Մատենադարանի հավաքածուի հիմքը կազմում է Հայոց կաթողիկոսարանի ձեռագրատունը, որը դարերի ընթացքում հանգրվանել է տարբեր աթոռանիստ վայրերում, իսկ 1441-ին վերահաստատվել է իր հիմնադրման վայրմում` Ս. Էջմիածնում:

1668 թ. գրուած մի հիշատակարանում տեղեկություններ են հաղորդվում այն մասին, որ Փիլիպոս կաթողիկոսի օրոք (1633-1655) Էջմիածնի վանքը հարստացել է բազմաթիվ նոր գրքերով: Ձեռագրերի հայթայթման գործն ավելի է ծավալվում Հակոբ Ջուղայեցու աթոռակալության տարիներին (1655-1680): Արեւելյան Հայաստանը Ռուսաստանին միավորուելուց հետո (1828 թ.) Էջմիածնի Մատենադարանի պատմության համար սկսվում է նոր շրջան: Նշանավոր մատենագետ Հովհաննես արքեպիսկոպոս Շահխաթունյանը կազմում է Մատենադարանում գտնվող ձեռագրերի առաջին ցուցակը (312 ձեռագիր), որը ֆրանսերեն եւ ռուսերեն թարգմանություններով եւ ակադեմիկոս Մ. Բրոսսեի առաջաբանով լույս է տեսնում 1840 թ. Պետերբուրգում: Երկրորդ` ավելի ընդարձակ ցուցակը (2340 ձեռագիր) կազմում է Դանիել եպիսկոպոս Շահնազարյանը (ցուցակը հրատարակչի անունով հայտնի է որպես «Կարենյան ցուցակ», հրատ. 1863 թ.):

1892 թ. Մատենադարանում կար 3158, 1897-ին` 3338, 1906-ին` 3788, իսկ Առաջին համաշխարհայինի նախօրեակին (1913 թ.)` 4060 ձեռագիր: 1915 թ. Մատենադարան են մուտք գործում Վասպուրականից բերուած (Լիմ, Կտուց, Աղթամար, Վարագ, Վան եւ այլն), ինչպես նաեւ Թավրիզից ստացուած 1628 ձեռագիր:

1920 թ. դեկտեմբերի 17-ին պետականացվում է Էջմիածնի կաթողիկոսարանի Մատենադարանը: 1922 թ. ապրիլին Մոսկվայից Հայաստան են վերադառնում 4060 ձեռագիր, որ 1915 թ. այնտեղ էին տարվել պատերազմի արհավիրքներից զերծ պահելու մտահոգությամբ: Այս ձեռագրերին են միանում 1915-1921 թթ. ընթացքում հավաքված եւս 1730 ձեռագիր: Շուտով Մատենադարան են բերվում նաեւ Մոսկվայի Լազարյան ճեմարանի, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի, Հայկական Ազգագրական ընկերության, Երեւանի գրական թանգարանի եւ այլ վայրերի ձեռագրական հավաքածուները:

1939 թ. Մատենադարանը Էջմիածնից տեղափոխւում է մայրաքաղաք Երեւան: Ձեռագրական մշակոյթի պահպանությանը եւ ուսումնասիրությանը զարկ տալու համար 1959 թ. մարտի 3-ին Հայաստանի կառավարության որոշմամբ Մատենադարանը վերածվում է գիտահետազոտական ինստիտուտի: 1954-ից Մատենադարանը ղեկավարող ակադեմիկոս Լեւոն Խաչիկյանի (1918-1982) ջանքերով հաստատությունը լիարժեքորեն կայանում է, որպես գիտահետազոտական կենտրոն, կարճ ժամանակում արժանանում միջազգային ճանաչման: 1982-2008 թթ. Մատենադարանի տնօրեն է եղել ակադեմիկոս Սեն Արեւշատյանը: 2008-ից Մատենադարանի տնօրենն է բանասիրության դոկտոր` Հրաչյա Թամրազյանը:

Այժմ Մատենադարանի ֆոնդերն են` ձեռագրական, արխիվային, գրադարանային եւ մամուլի բաժիններ, հետազոտական աշխատանքով են զբաղված գիտական բաժիններն ու խմբերը: Գործում են ցուցադրության բաժինը, որն զբաղվում է մշտական ցուցադրության եւ ժամանակավոր ցուցահանդեսների ներկայացմամբ, վերականգնման եւ վերակազմման բաժինը, որն իր աշխատանքում կիրառում է ժամանակակից գիտության ու տեխնիկայի նուաճումները:

Անցած 50 տարում Մատենադարանի աշխատակիցների ջանքերով հրատարակվել են երկու հարյուրից ավելի ուսումնասիրություններ, հայագիտական հիմնարար արժեք ունեցող աշխատություններ, միջնադարյան բազմաթիվ բնագրեր, հիշատակարանների ժողովածուներ, որոշ բացառիկ ձեռագրերի նմանահանություններ եւ այլն: Պարբերաբար լույս են տեսնում «Բանբեր Մատենադարանի» գիտական աշխատությունների ժողովածուի հատորները:

1965 եւ 1970 թթ. հրատարակվեցին Մատենադարանի հայերեն ձեռագրերի համառոտ ցուցակի Ա եւ Բ հատորները, իսկ 1984 թվականից սկսվել է հրատարակվել ձեռագրերի հանգամանալից նկարագրությունը պարունակող Մայր ցուցակը: Ցայժմ լույս է տեսել չորս հատոր, սակայն այս գործի կարեւորությունը նկատի ունենալով պետության կողմից հաստատված ծրագրով այս աշխատանքն այժմ դրվել է արագ ընթացքի մեջ: Սկսվել է Մատենադարանի ձեռագրերի թվայնացման ընդարձակ գործը:

Մատենադարանը գիտահետազոտական աշխատանքին զուգահեռ շարունակում է ձեռագրերի հավաքչական աշխատանքը: Հիշատակելի են մեծ նվիրատուների անունները. Հարություն Հազարյան, Նյու Յորքից, որ նվիրել է 397 հայերէն եւ օտար լեզուներով ձեռագրեր, Ռաֆայել Մարկոսյան, Փարիզից, որ հայրենիքին է կտակել 37 ձեռագիր, Վարուժան Սալաթյան, Դամասկոսից, որ նվիրել է ավելի քան 150 ձեռագիր, Արշակ Տիգրանյան, Լոս Անջելեսից, Կարպիս Ջրբաշյան եւ Գեւորգ Բաքրջյան Փարիզից եւ շատ ու շատ ուրիշների: 95-ամեայ Տաճատ Մարկոսյանը Իրանի Նոր Ջուղայի Ղարղուն գյուղից 1969 թ. Մատենադարան է ուղարկել 1069 թ. Նարեկայ վանքում ընդօրինակուած մի մատյան, որի համար հիմք է եղել Մեսրոպ Մաշտոցի ձեռքով 5-րդ դարում գրուած Ավետարանը: Մատենադարանը բազմաթիվ ձեռագրեր է ձեռք բերել նաեւ գնման միջոցով:

Որպես գիտահետազոտական ինստիտուտ հաստատման 50-ամյակը Մատենադարանը դիմավորում է նոր մասնաշենքի շինարարությամբ, որն իրականացվում է ՀՀ նախագահի աջակցությամբ ու վերահսկողությամբ եւ որն անհամեմատ կմեծացնի այս հաստատության հնարավորությունները նրա գործունեության բոլոր բնագավառներում:

Կցումներ: 0313909.gif (21.9 Kb) · 7803533.gif (29.1 Kb)


***Ani Dip***
 
AniDipДата: Երեքշաբթի, 2010-08-17, 4:26:54 PM | Հաղորդագրություն # 29
Գեներալ մայոր
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 354
Մրցանակներ: 12
Համբավ: 1
Статус: Կապի մեջ չէ
ah :ah: ah :ah:

***Ani Dip***

Հաղորդագրությունը ձևափոխել է AniDip - Երեքշաբթի, 2010-08-17, 4:27:46 PM
 
LilitДата: Երեքշաբթի, 2010-10-05, 12:03:59 PM | Հաղորդագրություն # 30
Գնդապետ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 245
Մրցանակներ: 8
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
ՀՀ մշտական բնակչությունը 1990-2008թթ. (տարեսկզբին)
Տարիներ Ամբողջ բնակչությունը (հազ. մարդ)
1990 3514.9
1993 3463.7
1996 3248.8
1999 3232.1
2001 3213
2002 3212.9
2003 3210.3
2004 3212.2
2005 3215.8
2006 3219.2
2007 3 222.9
2008 3230.1


Չվիճեք, ԱՎԾ-ի տվյալներն են... :D


Lilit

Հաղորդագրությունը ձևափոխել է Lilit - Երեքշաբթի, 2010-10-05, 12:06:56 PM
 
Ֆորում » Հայաստանի Հանրապետություն » Հայաստանի Հանրապետություն » Հայաստանի Հանրապետություն (Տվյալներ Հայաստանի մասին)
  • Страница 2 из 3
  • «
  • 1
  • 2
  • 3
  • »
Поиск:

Вардананк ՀՀ Armenian ԱՐՑԱԽ Artsakh 10 11 ԵՊՀ Վարդանանք թերթ Վարդանանք շնորհավոր Gandzasar armenian genoside ԵՊՀ «Վարդանանք» Խրիմյան Հայրիկ Ղարաբաղ Յուրա Հովհաննիսյան 26-i Yura Շուշի Մեծ Հայրենական պատերազմ Գանձասար դպրոց Բերդաձոր Ծառատւնկ Արկադի Տեր-Թադևոսյան AOKS 79 ամյակ Karabakh Հայոց ցեղասպանություն սեպտեմբերի 1 ՊԱՏԱՆԻ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ԹԱՏՐՈՆ Գրիգոր Ջանիկյան 90-ամյակ Հանդիպում ԱՈԿՍ Tatul Krpeyan Նժդեհյան ընթերցումներ vardanank Vardananq Artin Ler Ծնվեց Օրհնյալ է YSU Yeraguyn Droshak 18 ամյակ Պետո Պետրոս Ղևոնդյան ՌՀԴԱ Մարտիրոս Սարյան 130 KOMANDOS Sisian Վարդան Դալլաքյան 26-ի Յուրա Yura Hovhannisyan հաղորդաշար Թաթուլ Կրպեյան armenian genocide GENOCIDE Ցեղասպանություն 1915 95 ԵՊՀ Ծիծեռնակաբերդ ծառատունկ Շուշիի ազատագրման օր ազատամարտիկ Կոմանդոս 2150 Vardan Bakhshyan Yerablur Վարդան Բախշյան Եռաբլուր ՖՈՒՐՄԱՆ ՇԱՀՈՒՄՅԱՆՑԻ Վարդան Հովհաննիսյան Club azatamartik Բյուրական Դրական լսարան azatamatrikner Երգ Մհեր Ջուլհաճյան Armnet Awards ուսանող Տիգրան Սարգսյան 2010 2011 Քրիստոս զոհված 125 Ազատամարտիկներ ԴԻՊՎԱԾ ArtExpo 2011 Ցուցահանդես Հայաստան Հապետ Արշակյան Մայիսի 9-ը հաղթանակ միջոցառում

Copyright YSU "Vardananq" Club © 2024
Используются технологии uCoz