Հայաստանի Հանրապետություն - Ֆորում
Կիրակի, 2016-12-11, 8:07:56 AM
Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS

ԵՊՀ «Վարդանանք» ՌՀԴԱ, YSU "VARDANANQ"



[ Նոր հաղորդագրություններ · Մասնակիցներ · Ֆորումի կանոններ · Որոնել · RSS ]
Страница 1 из 3123»
Ֆորում » Հայաստանի Հանրապետություն » Հայաստանի Հանրապետություն » Հայաստանի Հանրապետություն (Տվյալներ Հայաստանի մասին)
Հայաստանի Հանրապետություն
AniDipДата: Ուրբաթ, 2010-04-30, 11:29:52 PM | Հաղորդագրություն # 1
Գեներալ մայոր
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 354
Մրցանակներ: 12
Համբավ: 1
Статус: Կապի մեջ չէ
Ընդհանուր տեղեկություններ

[size=12]Պաշտոնական անվանումը`
Հայաստանի Հանրապետություն (Հայաստան)

Մայրաքաղաքը՝
Երևան

Կազմավորման տարեթիվը՝
21.09.1991թ.- Հայաստանի անկախության հանրաքվեի անցկացման օրը: Հանրաքվեի արդյունքների հիման վրա /99 տոկոս կողմ/ Հանրապետության խորհրդարանը /Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհուրդն/ ընդունել է «Անկախության մասին հռչակագիրը» և հռչակել Հայաստանի Հանրապետության անկախությունը:
Սեպտեմբերի 21-ը նշվում է որպես Անկախության տոն:

Դրոշը՝
«Հայաստանի Հանրապետության պետական դրոշի մասին» օրենքն ընդունվել է Գերագույն Խորհրդի կողմից 1990 թ. օգոստոսի 24-ին:
2005թ. նոյեմբերի 27-ի ՀՀ Սահմանադրության բարեփոխումներից հետո, 2006 թվականի հունիսի 15-ին ընդունվել է «ՀՀ դրոշի մասին» նոր օրենքը։
Հայաստանի Հանրապետության դրոշը Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշներից է։ Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է՝ վերևից ներքև կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով։ Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար։ Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո։ Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը։ Դրոշի լայնության և երկարության չափերի հարաբերությունն է 1։2-ի։ Սույն մասով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության դրոշի լայնության և երկարության հարաբերության չափերի պահպանմամբ կարող է օգտագործվել նաև փոքր կամ մեծ չափի դրոշը։

Զինանշանը՝
«Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի մասին» օրենքն ընդունվել է Գերագույն Խորհրդի կողմից 1992 թ. ապրիլի 19-ին:
Վերականգնվել է Հայաստանի Առաջին Հանրապետության /1918-1920 թթ./ զինանշանը, որի հեղինակներն են ճարտարապետ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը:
2005թ. նոյեմբերի 27-ի ՀՀ Սահմանադրության բարեփոխումներից հետո, 2006 թվականի հունիսի 15-ին ընդունվել է «ՀՀ զինանշանի մասին» նոր օրենքը։ Հայաստանի Հանրապետության զինանշանը Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշներից է։ Հայաստանի Հանրապետության զինանշանն է՝ կենտրոնում՝ վահանի վրա պատկերված են Արարատ լեռը՝ Նոյյան տապանով և պատմական Հայաստանի թագավորություններից չորսի՝ վերևից ձախ՝ Բագրատունիների, վերևից աջ՝ Արշակունիների, ներքևից ձախ՝ Արտաշիսյանների, ներքևից աջ՝ Ռուբինյանների զինանշանները։ Վահանը պահում են արծիվը (ձախից) և առյուծը (աջից), իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն։ Հայաստանի Հանրապետության զինանշանի հիմնական գույնն է ոսկեգույնը, պատմական Հայաստանի թագավորություններինը՝ վերևից ձախ՝ կարմիր, վերևից աջ՝ կապույտ, ներքևից ձախ՝ կապույտ, ներքևից աջ՝ կարմիր և կենտրոնում՝ վահանի վրա պատկերված Արարատ լեռը՝ նարնջագույն։ Նշված գույները խորհրդանշում են Հայաստանի Հանրապետության դրոշի գույները։

Օրհներգը՝
Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1991 թ. հուլիսի 1-ի որոշմամբ, որպես երկրի օրհներգ ընդունվել է Հայաստանի Առաջին Հանրապետության /1918-1920թթ./ օրհներգը:
Տեքստը՝ Միքայել Նալբանդյանի /1829-1866 թթ./

Մեր Հայրենիք, ազատ անկախ,
Որ ապրել է դարե դար
Իր որդիքը արդ կանչում է
Ազատ, անկախ Հայաստան։

Ահա եղբայր քեզ մի դրոշ,
Զոր իմ ձեռքով գործեցի
[color=blue]Գիշերները ես քուն չեղա,
Արտասուքով լվացի։

Նայիր նրան երեք գույնով,
Նվիրական մեկ նշան
Թող փողփողի թշնամու դեմ
[/color]Թող միշտ պանծա Հայաստան։

Ամենայն տեղ մահը մի է
Մարդ մի անգամ պի՛տ մեռնի,
Բայց երանի՝ որ յուր ազգի
Ազատության կզոհվի:

Սահմանադրությունը՝
Առաջին Սահմանադրությունն ընդունվել է 1995 թ. հուլիսի 5-ին՝ համաժողովրդական հանրաքվեի արդյունքում:
Գործող Սահմանադրությունն ընդունվել է 2005 թ. նոյեմբերի 27-ին՝ համաժողովրդական հանրաքվեի արդյունքում:</span></span>

Կցումներ: 2319605.jpg(2Kb) · 7199108.jpg(17Kb)


***Ani Dip***

Հաղորդագրությունը ձևափոխել է anigagarini - Շաբաթ, 2010-05-01, 0:53:15 AM
 
AniDipДата: Ուրբաթ, 2010-04-30, 11:46:06 PM | Հաղորդագրություն # 2
Գեներալ մայոր
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 354
Մրցանակներ: 12
Համբավ: 1
Статус: Կապի մեջ չէ
Կառավարման համակարգը

Նախագահը՝
Հանրապետության նախագահը պետության գլուխն է: Նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը: Նախագահը Հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երշխավորն է:
Հանրապետության նախագահն ընտրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից՝ հինգ տարի ժամկետով:

Գործադիր իշխանությունը՝
Գործադիր իշխանությունն իրականացնում է ՀՀ կառավարությունը: Կառավարությունը կազմված է վարչապետից և նախարարներից: Նախագահը, ԱԺ-ում պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա, վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա առավել թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին: Հանրապետության նախագահը վարչապետի առաջարկությամբ նշանակում և ազատում է կառավարության անդամներին:

Օրենսդիր իշխանությունը՝
Հայաստանում բարձրագույն օրենսդիր մարմինը միապալատ Ազգային Ժողովն է: Ազգային Ժողովը կազմված է հարյուր երեսունմեկ պատգամավորից (75-ն ընտրվել են մեծամասնական, իսկ 56-ը՝ համամասնական կարգով): Ազգային Ժողովն ընտրվում է համաժողովրդական ընտրությունների միջոցով՝ հինգ տարի ժամկետով: Խորհրդարանական վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2007թ. մայիսին:

Դատական իշխանությունը՝
Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան: Հայաստանի Հանրապետությունում գործում են ընդհանուր իրավասության առաջին ատյանի, վերաքննիչ դատարանները և վճռաբեկ դատարանը, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև մասնագիտացված դատարաններ: Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական ատյանը, բացի սահմանադրական արդարադատության հարցերից, վճռաբեկ դատարանն է, որը կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը: Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական արդարադատությունն իրականացնում է սահմանադրական դատարանը։ Դատարանների անկախությունը երաշխավորվում է Սահմանադրությամբ և օրենքներով: Սահմանադրությամբ և օրենքով սահմանված կարգով ձևավորվում և գործում է արդարադատության խորհուրդը: Հայաստանի Հանրապետության դատախազությունը միասնական համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը: Դատախազությունը գործում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում՝ օրենքի հիման վրա:

Կցումներ: 8479557.jpg(4Kb) · 2753045.jpg(3Kb) · 3158810.jpg(2Kb)


***Ani Dip***

Հաղորդագրությունը ձևափոխել է anigagarini - Շաբաթ, 2010-05-01, 0:50:21 AM
 
AniDipДата: Շաբաթ, 2010-05-01, 0:00:16 AM | Հաղորդագրություն # 3
Գեներալ մայոր
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 354
Մրցանակներ: 12
Համբավ: 1
Статус: Կապի մեջ չէ
]Աշխարհագրական տվյալները

[/b]Դիրքը՝
հարավից 38 աստիճան հյուսիսային լայնության 50',
հյուսիսից 41 աստիճան հյուսիսային լայնության 20',
արևմուտքից 43 աստիճան արևելյան երկայնության 30',
արևելքից 46 աստիճան արևելյան երկայնության 00':

Հարևան երկրները՝
հյուսիսում՝ Վրաստան, արևելքում՝ Ադրբեջան, հարավում՝ Իրան, հարավ-արևմուտքում՝ Նախիջևան /Ադրբեջան/, արևմուտքում՝ Թուրքիա

Տարածքը՝
29,74 հազար քառ. կմ

Ծովի մակարդակից միջին բարձրությունը՝
1,800 մետր

Ամենաբարձր լեռնագագաթը՝
Արագած լեռը (4,090 մետր)

Օգտակար հանածոները՝
Հայաստանում արդյունահանում են ածուխ, երկաթ, բոքսիտներ, մոլիբդեն, ոսկի, արծաթ, կապար, ցինկ: Զգալի են պեմզայի, մարմարի, տուֆի, կրի, պեռլիտի, բազալտի, աղի պաշարները: Կա նաև թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի մեծ տեսականի:

Կլիման՝
Չոր, մայրցամաքային, ամառվա միջին ջերմաստիճանը +30+35Co, ձմեռվանը՝ -15-20Co


***Ani Dip***

Հաղորդագրությունը ձևափոխել է anigagarini - Շաբաթ, 2010-05-01, 0:49:22 AM
 
AniDipДата: Շաբաթ, 2010-05-01, 0:04:18 AM | Հաղորդագրություն # 4
Գեներալ մայոր
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 354
Մրցանակներ: 12
Համբավ: 1
Статус: Կապի մեջ չէ
Ժողովրդագրությունը

Բնակչությունը՝
3210.0 հազար (2001թ.)

Էթնիկ կազմը՝
96 տոկոս հայեր
Ազգային փոքրամասնությունները՝ ռուսներ, եզդիներ, քրդեր, ասորիներ, հույներ, ուկրաինացիներ, հրեաներ և այլն

Պետական լեզուն՝
Հայերեն

Դրամական միավորը՝
Դրամ

Կրոնը՝
Բնակչության բացարձակ մեծամասնությունը Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ է

Եկեղեցին՝
Հայ առաքելական

Կրոնական կենտրոնը՝
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ գտնվում են Հայ առաքելական եկեղեցու Մայր տաճարը և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրը:


***Ani Dip***

Հաղորդագրությունը ձևափոխել է anigagarini - Շաբաթ, 2010-05-01, 0:48:39 AM
 
AniDipДата: Շաբաթ, 2010-05-01, 0:14:01 AM | Հաղորդագրություն # 5
Գեներալ մայոր
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 354
Մրցանակներ: 12
Համբավ: 1
Статус: Կապի մեջ չէ
ՀՀ նախագահները

1. Պրն. Լևոն Տեր-Պետրոսյան - 1991թ. հոկտեմբերի 16-ին ընտրվել է ՀՀ առաջին Նախագահ: Վերընտվել է` 1996թ. սեպտեմբերի 22-ին:

2. Պրն. Ռոբերտ Սեդրակի Քոչարյան Ընտրվել է Հայաստանի Հանրապետության երկրորդ Նախագահ 1998 թվականի մարտի 30-ին: Վերընտրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում 2003 թվականի մարտի 5-ին:

3. Պրն. Սերժ Ազատի Սարգսյան - Ընտրվել է 2008 թվականի փետրվարի 19-ին:

Կցումներ: 2011689.jpg(6Kb) · 4798085.jpg(4Kb) · 4209270.jpg(3Kb)


***Ani Dip***

Հաղորդագրությունը ձևափոխել է anigagarini - Շաբաթ, 2010-05-01, 0:47:56 AM
 
AniDipДата: Շաբաթ, 2010-05-01, 0:21:56 AM | Հաղորդագրություն # 6
Գեներալ մայոր
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 354
Մրցանակներ: 12
Համբավ: 1
Статус: Կապի մեջ չէ
ՀՀ Սահմանադրություն

ՀՀ Սահմանադրությունը ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ին և փոփոխվել է 2005 թվականի նոյեմբերի 27-ին համաժողովրդական հանրաքվեով։

Ամբողջական տեքստը` այստեղ`
http://www.edu.am/index.php?menu1=85#g5


***Ani Dip***

Հաղորդագրությունը ձևափոխել է anigagarini - Շաբաթ, 2010-05-01, 0:47:07 AM
 
AniDipДата: Շաբաթ, 2010-05-01, 0:37:51 AM | Հաղորդագրություն # 7
Գեներալ մայոր
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 354
Մրցանակներ: 12
Համբավ: 1
Статус: Կապի մեջ չէ
ՀՀ Մարզեր

Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներն են մարզերը, համայնքները: Երևան քաղաքը ևս համայնք է:

ՀՀ տարածքը բաժանված է տասը մարզի և Երևան քաղաքի: ՀՀ մարզերում պետական կառավարման ոլորտի հարաբերությունները կարգավորվում են «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» օրենքով, ՀՀ նախագահի հրամանագրերով և այլ իրավական ակտերով: Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման առանձնահատկությունները պետք է սահմանվեն օերենքով: Օրենքով պետք է սահմանվեն նաև Երևան քաղաքում տարածքային կառավարման առանձնահատկությունները:

Մարզպետներն իրագործում են կառավարության տարածքային քաղաքականությունը, համակարգում են գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Մարզպետները օրենսդրությամբ իրենց վերապահված իրավասության սահմաններում մարզի տարածքում կառավարության տարածքային քաղաքականությունն իրականացնում են հետևյալ բնագավառներում` ֆինանսներ, քաղաքաշինություն, բնակարանային և կոմունալ տնտեսություն, տրանսպորտ և ճանապարհաշինություն, գյուղատնտեսություն և հողօգտագործում, կրթություն, առողջապահություն, սոցիալական ապահովություն, մշակույթ և սպորտ, բնության և շրջակա միջավայրի պահպանություն, առևտուր, հանրային սնունդ և սպասարկում: Տարածքային քաղաքականությունը նշված բնագավառներում մարզպետներն իրականացնում են մարզպետարանների աշխատակազմերի, մարզային ենթակայության կազմակերպությունների միջոցով:

Մարզպետները համակարգում են ներքին գործերի և ազգային անվտանգության, պաշտպանության, կապի, էներգետիկայի, հարկային, արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ու այլ ոլորտներում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը:

Օրենքով կարող են սահմանվել Երևանի քաղաքապետի ուղղակի կամ անուղղակի ընտրություն: Մինչև Երևանի կառավարման հարաբերությունները կանոնակարկող օրենքի ընդունումը Երևանի քաղաքապետին վարչապետի ներկայացմամբ պաշտոնի է նշանակում և ազատում Հանրապետության Նախագահը: Մարզպետները նշանակվում և ազատվում են կառավարության որոշմամբ: Կառավարության այդ որոշումները վավերացվում են Հանրապետության Նախագահի կողմից: Մարզպետի պաշտոնը համարվում է հայեցողական պաշտոն:

Մարզպետները հաշվետու և պատասխանատու են կառավարության առջ

Մարզ - Մարզկենտրոն

Արագածոտն - Աշտարակ
Արարատ - Արտաշատ
Արմավիր - Արմավիր,
Գեղարքունիք - Գավառ
Լոռի - Վանաձոր
Կոտայք - Հրազդան
Շիրակ - Գյումրի
Սյունիք - Կապան
Վայոց ձոր - Եղեգնաձոր
Տավուշ - Իջևան

Կցումներ: 3869676.gif(13Kb)


***Ani Dip***

Հաղորդագրությունը ձևափոխել է anigagarini - Շաբաթ, 2010-05-01, 0:46:10 AM
 
Karenvh9680Дата: Շաբաթ, 2010-05-01, 12:15:48 PM | Հաղորդագրություն # 8
Գեներալ գնդապետ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 817
Մրցանակներ: 11
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
Օօօ ինչ ինֆորմատիվություն, շնորհակալություն Անիին, լավ աշխատանք ես սկսել clap իմ կողմից միայն կավելացնեմ, որ ով ուզում է նմանատիպ ինֆորմացիա ունենալ այլ երկրների մասին, միայն գրեք այստեղ Ձեր ցանկությունը և հաշված րոպեների ընթացքում կտեղադրեմ:

Կարեն
 
ArshakДата: Շաբաթ, 2010-05-01, 1:18:56 PM | Հաղորդագրություն # 9
Admin
Խումբ: Ադմինիստրատորներ
Հաղորդագրություններ: 146
Մրցանակներ: 9
Համբավ: 3
Статус: Կապի մեջ չէ

Vector Map Armenia
 
Karenvh9680Дата: Շաբաթ, 2010-05-01, 2:33:46 PM | Հաղորդագրություն # 10
Գեներալ գնդապետ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 817
Մրցանակներ: 11
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
Մի հոյակապ քարտեզ ունեմ PDF ֆոռմատով, ամբողջ Հայաստանը բոլոր մանրամասնություններով, բոլոր տեղանուններով ու ճանապարհներով, դա պարտադիր է ունենալ, ով չունի թող իր էլեկտրոնային հասցեն գրի կուղարկեմ, մոտ 8mb է, այստեղ հնարավոր չէ տեղադրել: Նույնանման ունեմ նաև Երևանի քարտեզը:

Կարեն

Հաղորդագրությունը ձևափոխել է Karenvh9680 - Շաբաթ, 2010-05-01, 2:34:02 PM
 
ArshakДата: Շաբաթ, 2010-05-01, 3:00:30 PM | Հաղորդագրություն # 11
Admin
Խումբ: Ադմինիստրատորներ
Հաղորդագրություններ: 146
Մրցանակներ: 9
Համբավ: 3
Статус: Կապի մեջ չէ
Քարտեզների մասին նաև այստեղ՝
http://parcom.do.am/
 
AniDipДата: Հինգշաբթի, 2010-05-06, 10:23:04 PM | Հաղորդագրություն # 12
Գեներալ մայոր
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 354
Մրցանակներ: 12
Համբավ: 1
Статус: Կապի մեջ չէ
Հայաստանը անդամակցում է հետևյալ միջազգային կազմակերպություններին.

UN - United Nations - Միավորված Ազգերի կազմակերպություն
UNEP Environment Fund - United Nations Enviroment Programme - Environment Fund
UNFPA - United Nations Population Fund
OHCHR- Office of the United Nations High Commissioner for Human Rights
IAEA- International Atomic Energy Agency
WTO- World Trade Organization
ILO- International Labour Organization
FAO- Food and Agriculture Organization
UNESCO- United Nations Educational, Scientific and Cultural Organization
WHO- World Health Organization
ICAO- International Civil Aviation Organization
ITU- International Telecommunication Union
WMO- World Meteorological Organization
IFAD- International Fund for Agricultural Development
UNIDO- United Nations Industrial Development Organization
OPCW- Organisation for the Prohibition of Chemical Weapons
WTO- World Tourism Organization
Interpol-International Criminal Police Organization
ICDO- International Civil Defense Organisation
IOM- International Organization for Migration
RAMSAR- International treaty for the conservation and sustainable utilization of wetlands
UNFCCC- United Nations Framework Convention on Climate Change
UNCCD- United Nations Convention to Combat Desertification
LRTAP - LUA Trust Fund- Convention on Long-Range Transboundary Air Pollution
ISA- International Seabed Organization
ITLOS- International Tribunal for the Law of the Sea
OSCE- Organization for Security and Co-operation in Europe
JAA- Joint Aviation Authorities
BSEC- Black Sea Economic Cooperation
UPU -Universal Postal Union
TRASECA- Europe-Caucasus-Asia Transport Corridor
CTBTO- Comprehensive Test Ban Treaty Organisation
ICCROM- International organization for conservation of cultural heritage
UNICEF- United Nations Children's Fund
WIPO- World Intellectual Property Organization
TER- Trans-European Railway
TEM- Trans-European Motorway
ICRC- International Committee of the Red Cross
CEN - European Committee for Standardization
ISO- International Standards Organization
ILAC- International Laboratory Accreditation Cooperation
CERN- European Organization for Nuclear Research
ADRC- Asian Disaster Reduction center
IUGG- International Union of Geodesy and Geophysics
CSEM-EMSC- Euro-Mediterranean Seismological Center
EUROSAI- European Organisation of Supreme Audit Institutions
INTOSAI- International Organisation of Supreme Audit Institutions


***Ani Dip***

Հաղորդագրությունը ձևափոխել է anigagarini - Հինգշաբթի, 2010-05-06, 10:25:58 PM
 
AniDipДата: Երեքշաբթի, 2010-05-11, 11:40:46 PM | Հաղորդագրություն # 13
Գեներալ մայոր
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 354
Մրցանակներ: 12
Համբավ: 1
Статус: Կապի մեջ չէ
Հայաստանի մայրաքաղաքները

Վան

Վան քաղաքը հիմնադրվել է մեր թվարկությունից առաջ` IX դարի առաջին կեսում: Հնագույն այդ շրջանում այն կոչվում էր Տուշպա: Քաղաքը Ռւրարտական պետության կենտրոնական շրջանի` Բիայնա երկրի անունով հայերը կոչել են Վան: Վան անունը ուղղակի համարում են Բիայնայի հայկական տառադարձությունը եւ նշանակում է <<ապրելու տեղ>> , <<բնակավայր>>: Այդ պատճառով էլ <<վան>> բառի զուգորդությամբ Հայաստանում առաջացել են բազմաթիվ բնակավայրերի անուններ (Երվանդ-ա-վան, Արշակ-ա-վան, Զարեհ-ա-վան, Նախճ-ա-վան, Վանե-վան եւ այլն):

Վանը կոչվել է նաեւ Շամիրամակերտ կամ Շամիրամաշեն` Ասորեստանի կիսավանդական Շամիրամ թագուհու անունով:

Վան քաղաքը գտնվում է Վանա լճի արեւելյան կողմում, լճափից մի քանի կիլոմետր հեռավորության վրա:

Վանը աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է եւ գոյություն ունի մինչեւ օրս, սակայն 1915-1917թթ հետո, Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանության արդյունքում Վան քաղաքի բնիկ հայ ժողովուրդի մի մասը կոտորվեց, իսկ մյուս մասը գաղթեց:

Վան քաղաքը գտնվում էր Ուրարտական պետության գրեթե կենտրոնում:

Քաղաքը արեւմտյան կողմից պաշտպանվում էր Վանա լճով, հարավային կողմից` Հայկական Տավրոս լեռնաշղթայի արեւելյան հատվածով, իսկ նրա ախոյանների` ասորեստանցիների հարձակման գլխավոր վտանգը սպասվում էր հենց այդ կողմից: Բացի դրանից, քաղաքի կենտրոնական մասում բարձրացող լեռը, որ իշխող դիրք ունի շրջապատի նկատմամբ, բնական մեծ ամրություն էր եւ անառիկ էր հին աշխարհի բանակների համար:

Վանի շրջակայքում չկա խմելու եւ ոռոգման համար անհրաժեշտ քանակությամբ ջուր: Մայրաքաղաքի բնակչությանը խմելու ջրով ապահովելու եւ այգիները ոռոգելու համար ուրարտացիները VIII դարի առաջին քառորդում (մ.թ.ա.) կառուցում են 80 կիլոմետր երկարությամբ մի ջրանցք: Ուրարտական Մենուա թագավորի կառուցած ջրանցքը ոռոգում էր ավելի քան 10 զանազան բնակավայրերի եւ Տուշպա մայրաքաղաքի դաշտերն ու այգիները, այն խմելու ջուր էր տալիս մայրաքաղաքի բնակչությանը: Ջրանցքը հայտնի է նաեւ Շամիրամի ջրանցք անվանումով:


Վան քաղաքը սկսել է թուլանալ Ուրարտական թագավորության անկման շրջանում` մ.թ.ա. VII-VI դարերում: Ուրարտական պետության անկումից հետո (585թ. մ.թ.ա.) Վանը կորցրեց իր նախկին փառքը եւ դարձել էր երկրորդական քաղաք: Վանը զարգացման նոր ժամանակաշրջան է ապրում Արտաշեսյան թագավորության շրջանում:

I-VII դարերում Վանը շարունակում է մնալ որպես Հայաստանի խոշոր քաղաքներից մեկը: Արաբական տիրապետության շրջանում Վանը վերածվում է սովորական փոքրիկ ֆեոդալական քաղաքի:

Վանը բուռն զարգացման ժամանակաշրջան է ապրում IX-XIII դարերում: Հատկապես X-XI դարերում Վանը լինելով Վասպուրականի թագավորության (հայկական թագավորություն) մայրաքաղաքը բուռն վերելք է ապրում:

XIII դարով վերջանում է Վանի զարգացման շրջանը: Դրանից հետո դարեր շարունակ Վանը ենթարկվում է տարբեր թուրքալեզու ցեղերի ասպատակություններին, իսկ հետագայում հանդիսանում է Օսմանյան Կայսրության եւ Պարսկաստանի պատերազմերի թատերաբեմում:

Վան քաղաքը 1805-1806թթ. ունեցել է 15-20 հազար բնակչություն, որի ճնշող մեծամասնությունը հայեր էին: 1890-ական թթ.. Վանի բնակչությունը հասնում է 40 հազարի, որից 25 հազարը հայեր էին: Գրեթե նույնքան բնակիչ ուներ նաեւ 1915թ մեծ եղեռնի նախօրյակին: Վան քաղաքի հայկական եկեղեցիների թիվը հասնում էր 12-ի:

Սկզբում Համիդյան (1895-1896) ջարդերի հետեւանքով հայերի թիվը բավականին նվազեց Վանում: Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կառավարության իրականացրած ջարդերի արդյունքում Վան քաղաքում այլեւս հայ բնակչություն չմնաց:

Աղբյուրը` www.armenian-history.com

Կցումներ: 3244651.jpg(3Kb) · 5015613.jpg(2Kb) · 2134038.jpg(4Kb)


***Ani Dip***

Հաղորդագրությունը ձևափոխել է anigagarini - Երեքշաբթի, 2010-05-11, 11:54:08 PM
 
AniDipДата: Երեքշաբթի, 2010-05-11, 11:45:31 PM | Հաղորդագրություն # 14
Գեներալ մայոր
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 354
Մրցանակներ: 12
Համբավ: 1
Статус: Կապի մեջ չէ
Արմավիր


Արգիշտիխինիլի - քաղաքը (հետագայում Արմավիր) հիմնադրվել է մեր թվարկությունից առաջ 776 թվականին ուրարտական Արգիշտի Ա թագավորի կողմից եւ հետագայում շուրջ 200 տարի կառուցապատվել եւ ընդարձակվել է: Այն գտնվում էր Արարատյան դաշտում Արաքս գետի նախկին հունի ձախ ափին:

Արգիշտիխիլին հանդիսանում էր ուրարտական թագավորության ամենից մեծ եւ շքեղ քաղաքներից մեկը: Արգիշտիխինիլին իր հատակագծի կառուցվածքով բավականին նմանվում էր Ասորեստանի եւ Բաբելոնի նշանանավոր քաղաքներին: Արգիշտիխինիլի քաղաքի վերաբերյալ բավական հարուստ տեղեկություններ են պարունակում ուրարտական արձանագրությունները:

Արգիշտիխինիլին ուներ բավականին մեծ միջնաբերդ, իսկ քաղաքը շրջապատված էր պարսպով: Քաղաքի շրջակայքում սփռված էին մրգատու այգիները: Իսկ քաղաքում զարգանում էր տարբեր արհեստները:

Արգիշտիխինիլին արժանացավ նույն ճակատագրին, ինչ ուրարտական քաղաքների զգալի մասը: Մ.թ.ա VI-րդ դարի սկզբներին ուրարտական պետության անկման հետեւանքով, մեդա(մարա)-սկյութական արշավանքների ժամանակ Արգիշտիխինիլին ու Թեյշեբանին հրկիզվեցին, Էրեբունին կողոպտվեց, Տուշպան ու Ալթըն-Թեփեն ավերվեցին, մյուսները լքվեցին: Սակայն շուտով Էրեբունիի միջնաբերդը եւ Արգիշտիխինիլիի արեւլյան ամրոցը վերականգնվեցին, վերակազմվեցին իբրեւ նոր կենտրոններ:

Շուտով կործանվող Ուրարտական պետության կողքին սկսում է ամրապնդվել եւ ուժեղանալ հայկական իշխանությունը (թագավորությունը), որը սակայն շուտով ընկնում է մարրական, իսկ հետո աքեմենյան տիրապետության տակ:

330-ականներին ազատվելով աքեմենյանների տիրապետությունից Երվանդական Օրոնտես թագավորը իր մայրաքաղաքը տեղափոխում է Արարատյան դաշտ եւ Արգիշտիխինիլի տեղում կառուցում Արմավիր մայրաքաղաքը

Արմավիրը - կարճ ժամանակահատվածում դարձավ կարեւոր քաղաքական եւ տնտեսական կենտրոն:

Մոտ մեկ դար անց Երվանդ IV, Հայաստանի մայրաքաղաքը տեղափոխում է Երվանդաշատ:

Արմավիրը շարունակեց գոյատեւել որպես քաղաք մինչեւ վաղ միջնադար (IV), երբ այն արդեն վերածվեց սովորական ամրոցի: Բագրատունիների օրոք այն շարունակում էր գոյատեւել:

Արմավիր քաղաքը դարձավ անմարդաբնակ արդեն 13-րդ դարի մոնղոնլական արշավանքների արդյունքում:

Աղբյուրը` www.armenian-history.com

Կցումներ: 2939401.jpg(3Kb)


***Ani Dip***

Հաղորդագրությունը ձևափոխել է anigagarini - Երեքշաբթի, 2010-05-11, 11:55:13 PM
 
AniDipДата: Երեքշաբթի, 2010-05-11, 11:48:20 PM | Հաղորդագրություն # 15
Գեներալ մայոր
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 354
Մրցանակներ: 12
Համբավ: 1
Статус: Կապի մեջ չէ
Երվանդաշատ

Մ.թ..ա III դարում Երվանդ (Orontes) Թագավորը Արաքսի եւ Ախուրյանի գետախառնուրդի մոտ կառուցում է Երվանդաշատ քաղաքը, որը Արմավիրի փոխարեն դառնում է պետության նոր մայրաքաղաքը: Կարճ ժամանակահատվածում Երվանդաշատը դառնում է Հայաստանի ամենամեծ քաղաքներից մեկը: Հետագա հարյուրամյակների ընթացքում քաղաքը պահպանում է իր կարեւորությունը, սակայն արդեն որպես տարածաշրջանային կենտրոն: Երվանդաշատը ավերվում է մեր թվարկության 4-րդ դարում պարսից Շապուհ թագավորի զորքերի կողմից:

Մինչեւ այսօր պահպանվել են քաղաքի պարիսպների, տարբեր շենքերի, այդ թվում ճարտարապետական ամբողջական համալիրների հետքեր, որոնք հանդիպում են մեծ տարածությունների վրա:

Աղբյուրը` www.armenian-history.com

Կցումներ: 9039041.jpg(8Kb)


***Ani Dip***

Հաղորդագրությունը ձևափոխել է anigagarini - Երեքշաբթի, 2010-05-11, 11:55:46 PM
 
Ֆորում » Հայաստանի Հանրապետություն » Հայաստանի Հանրապետություն » Հայաստանի Հանրապետություն (Տվյալներ Հայաստանի մասին)
Страница 1 из 3123»
Поиск:

Вардананк ՀՀ Armenian ԱՐՑԱԽ Artsakh 10 11 ԵՊՀ Վարդանանք թերթ Վարդանանք շնորհավոր Gandzasar armenian genoside ԵՊՀ «Վարդանանք» Խրիմյան Հայրիկ Ղարաբաղ Յուրա Հովհաննիսյան 26-i Yura Շուշի Մեծ Հայրենական պատերազմ Գանձասար դպրոց Բերդաձոր Ծառատւնկ Արկադի Տեր-Թադևոսյան AOKS 79 ամյակ Karabakh Հայոց ցեղասպանություն սեպտեմբերի 1 ՊԱՏԱՆԻ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ԹԱՏՐՈՆ Գրիգոր Ջանիկյան 90-ամյակ Հանդիպում ԱՈԿՍ Tatul Krpeyan Նժդեհյան ընթերցումներ vardanank Vardananq Artin Ler Ծնվեց Օրհնյալ է YSU Yeraguyn Droshak 18 ամյակ Պետո Պետրոս Ղևոնդյան ՌՀԴԱ Մարտիրոս Սարյան 130 KOMANDOS Sisian Վարդան Դալլաքյան 26-ի Յուրա Yura Hovhannisyan հաղորդաշար Թաթուլ Կրպեյան armenian genocide GENOCIDE Ցեղասպանություն 1915 95 ԵՊՀ Ծիծեռնակաբերդ ծառատունկ Շուշիի ազատագրման օր ազատամարտիկ Կոմանդոս 2150 Vardan Bakhshyan Yerablur Վարդան Բախշյան Եռաբլուր ՖՈՒՐՄԱՆ ՇԱՀՈՒՄՅԱՆՑԻ Վարդան Հովհաննիսյան Club azatamartik Բյուրական Դրական լսարան azatamatrikner Երգ Մհեր Ջուլհաճյան Armnet Awards ուսանող Տիգրան Սարգսյան 2010 2011 Քրիստոս զոհված 125 Ազատամարտիկներ ԴԻՊՎԱԾ ArtExpo 2011 Ցուցահանդես Հայաստան Հապետ Արշակյան Մայիսի 9-ը հաղթանակ միջոցառում

Copyright YSU "Vardananq" Club © 2016
Используются технологии uCoz